«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Նիկոլի 14 պատվիրանները

Նիկոլի 14 պատվիրանները
20.02.2025 | 21:02

Մեր փառապանծ պարապ իմաստունը,

մեր Մեծն Ռահվիրան ավետեց, որ ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու է ժողովրդին։

Սրտի թրթիռով, հոգու կռինչով ու «վալերիանկան» դեմը դրած, պերմանենտ սթրեսով ազգը ձգեց մինչև 7-ը, որ լսի մեր ակունք իմաստության խոկանքը, մեր մտքի Էվերեստի հիպերինտելեկտուալ ու հոգեցունց գոհարները:

Սիլոգիզմի գրանդիոզ վարպետն իր մտքի տիտան տեսակով այսօր փայլատակեց.

Փիլիսփայության գուրուն, ում կնախանձեր Սոկրատեսը, Նիցշեն, Հեգելն ու Կանտը՝ գորովանքով, իր խանդավառ-խանդաղատանքով ազգին բաշխեց՝ գիտահետազոտական, բարոյախրատական,

բարոյահոգեբանական, բարեվարքության, կրթադաստիարակչական, կենցաղվարության, խոհափիլիսոփայական կանոններով համալրած իր 14 պատվիրանները:

Ժողբաստիոնապետն իր ամպլուայի մեջ՝ ալեգորիկ, էկլեկտիկ ու կվալիմետրիկ մտքերի շարանով, ճառերով, ձոներով, ակոստիկոսներով, թևավոր խոսքերով, լիրիկական զեղումներով որպես աքսիոմատիկ ճշմարտություն «ժողջանին» մատուցեց իր մեգագաղափարները, հանրամատչելի ձևով վերջապես մեզ բացատրեց, թե ի՞նչ է Ազգը, ի՞նչ է ժողովուրդը, պետությունը, հայրենիքը, արժեհամակարգը, բարեկեցությունը:

Բացատրեց, թե ինչպես տարանջատենք ու ճիշտ ընկալենք այս հասկացությունները:

Հատիկ առ հատիկ ասեց, էքստազ ու օրգազմ ապրեց.

Մի ժամ անց, նա կատարսիսի մեջ էր, ազգը՝ տեխնիկական նոկաուտի ենթարկված…

- Ի՞նչ էր սա, կասի ադեկվատ ու գիտակից մարդը:

Դասական ավանտյուրիստի հերթական ախմախություն, «տինդիրիտ-տավտոլոգիա», զազրախոսություն, դատարկաբանություն ու ջուրծեծոցի, հերթական շոու…

Հերթական կենացներով, բաժակաճառերով, դեմագոգիայով, պաթոսով ու պոպուլիզմով ուղեղաշինություն:

Մի ժամ ճամարտակեց, որ ասի՝ Սահմանադրությունը պետք է փոխենք:

Իր գավառական շուստրիությամբ թերուսը՝ թմրեցնող թեորեմ-թեզերով, հեռվից գալով համոզում է ժողովրդին, որ «վիդիշ լի» 7 տարի անց, նոր է հասկացել, որ ժամանակն է Սերժի համար կարած, բայց ինքը հագած ու իրեն սազած Սահմանադրությունը փոխել:

Այն, որ գործող Սահմանադրությունը պետք է փոխվի՝ փաստ է:

Բայց, երբ գիտես, թե այս պատուհասի նպատակը որն է, հասկանում ես, որ որքան էլ այն վատն է, փոխման ենթակա է, միևնույն է, դա չպետք է տեղի ունենա:

Այսպիսով՝ վաղն ասելու է.

ով դեմ է Սահմանադրության փոփոխմանը ագենտ է, 5-րդ շարասյուն է, պատերազմ ուզող է, նացիստ-շովինիստ է, իրական Հայաստան չուզող է:

Ինչևէ, չենք զարմանում:

Ինքն իրեն գեթ մեկ գրամ հարգող ղեկավարը հիմա մի ուղերձով հանդես կգար.

կհայտարարեր հրաժարականի մասին:

Իսկ դա բացառված է:

Մնացածը՝ թշվառի «ֆինդուֆլուշկեք» են:

Թե չէ՝ ինքն ու՜ր, գաղափարն ու՜ր:

Կամ որ զուգընկերուհին՝ դասախոս, ինքը՝ գաղափարախոս…

Ախր, դու և գաղափարը խիստ անհամատեղելի եք:

Քոնը՝ դմակով խաշլաման է, հեծանիվ քշելը, ձվածեղ սարքելը:

Գոնե լռի, ծաղրի չենթարկվի:

Տորիչելյան դատարկություն, ուրիշ՝ ոչինչ:

Սա մարազմ է, աբսուրդ ու նոնսենս:

Սա մեր ամոթն է ու խայտառակությունը:

Սա մեր խաչն է, որը դեռ քարշ ենք տալիս:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ